8/26/2012

Ագարակի քաղաքային համայնքի ավագանու անդամ




 
 Մանուկյան Բուրաստան Ցոլակի
Ծնվել է 20.09.1967թ.
Կրթությունը` բարձրագույն , մանկավարժ:
Ագարակի միջնակարգ դպրոցի աշխարհագրության ուսուցիչ:
Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ:
Հասարակական կազմակերպություններին չի անդամակցում:

Ցանկանում եմ մասնակցել համայնքի կառավարմանը, քանի որ քաջատեղյակ եմ համայնքի բնակիչների խնդիրներին: Բացի այդ, լինելով տեղի բնակիչ` ավելի սրտացավորեն կվերաբերվեմ  համայնքի հոգսերին ու դժվարություններին: Կարևոր եմ համարում նաև այն հանգամանքը, որ տեղական ինքնակառավարման մարմինները նպաստում են կառավարվողների և կառավարողների միջև սերտ կապի ամրապնդմանը և յուրաքանչյուր քաղաքացու հնարավորություն տալ իր ձայնը հեշտությամբ լսելի դարձնելու կառավարողներին:

Կարճևանի գյուղական համայնքի ավագանու անդամ



 
Ասատրյան Անահիտ Ռեմիկի
Ծնվել է 04.04.1957թ.
Կրթությունը` բարձրագույն , մանկավարժ:
Ագարակի միջնակարգ դպրոցի կենսաբանության ուսուցիչ:
<Բարգավաճ Հայաստան> կուսակցության անդամ:

Ցանկանում եմ մասնակցել համայնքի կառավարմանը, քանի որ ունեմ ցանկություն` վերափոխել կարճևանցիների  մաքրակենցաղությունը բարձրակենցաղության: Կարճևանի բնակիչների տնտեսական զարգացմանը զուգընթաց պետք է բարձրանա նաև նրանց քաղաքական ինքնագիտակցությունը, որի մեջ խիստ կարևորում եմ կանանց ներգրավվածությունը:

Տաշտունի գյուղական համայնքի ավագանու անդամ



 
Բաղրամյան Հեղուշ Հովնանի
Ծնվել է 13.07.1969թ.
Կրթությունը` բարձրագույն-տնտեսագետ, միջնակարգ մասնագիտական-դասվար:
Տաշտունի հիմնական դպրոցի ուսուցիչ:
Անկուսակցական:

Ցանկանում եմ մասնակցել համայնքի կառավարմանը և իմ օգտակար ներդրումն ունենալ համայնքի սանիտարական, բնապահպանական, մշակութային խնդիրների լուծմանը: Եվ ամենակարևորը` ցանկանում եմ նպաստել երիտասարդների և գյուղի միջև կապի ամրապնդմանը և աջակցել երիտասարդ ընտանիքներին:    

Լիճքի գյուղական համայնքի ավագանու անդամ






 Մարգարյան Թագուհի Սերժիկի

Ծնվել է 04.09.1982թ.
Կրթությունը` բարձրագույն, մանկավարժ:
Լիճքի միջնակարգ դպրոցի պատմության և հասարակագիտության ուսուցիչ:
Անկուսակցական:
Զբաղվում է կամավոր հասարակական ակտիվ գործունեությամբ:
<Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն> ՀԿ-ի  համագործակցությամբ` <Գործընկերություն և ուսուցում> ՀԿ- ի կողմից 2012թ-ին իրականացված <Ակտիվ քաղաքացիներ-զարգացած համայնքներ> ծրագրի շրջանակներում ԱԺ ընտրությունների տեղական դիտորդ:
<Վորլդ Վիժն Հայաստան> կազմակերպության կողմից 2010-2012թթ իրականացված <Առողջություն ընտանիքների համար> ծրագրի համայնքային ակտիվ և մայրերին աջակցող խմբի անդամ:

Ցանկանում եմ մասնակցել համայնքի կառավարմանը, քանի որ ինձ  հուզում են համայնքի զարգացման հեռանկարները և  համայնքի  կառավարմանը մասնակցելու միջոցով  իմ աջակիցների ջանքերով ցանկանում եմ նպաստել իմ ծննդավայրում  դրական տեղաշարժերի աճին: