1/05/2013

Մեղրիի քաղաքային համայնքի ավագանու անդամ

Սարգսյան Շուշանիկ Սարոյի

Ծնվել է 01 մարտի 1968թ.
Կրթությունը` բարձրագույն, մանկավարժ:
Մեղրու թիվ 2 դպրոցի պատմության և հասարակագիտության ուսուցիչ:
Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ:
“Հայաստանի պատանեկան նվաճումների” ՀԿ անդամ:
Աջակցել է <Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն> ՀԿ-ի կողմից 2011թ-ի Երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառման իրականացման համար Մեղրիի զբոսայգու տարածքի մաքրման և բարեկարգման աշխատանքներին` ներգրավելով դպրոցականներին:
Ցանկանում եմ մասնակցել համայնքի կառավարմանը, որովհետև գիտակցում եմ, որ յուրաքանչյուր անհատ պարտավոր է իր ներդրումն ունենալ համայնքի խնդրների լուծման գործում: Հանրակրթության ոլորտում ևս լուրջ անելիքներ կան: Այդ խնդիրները անհրաժեշտ է տեսնել, բարձրաձայնել, ուղիներ որոնել դրանք լուծելու:

Ավագանու կազմում ես դա կանեմ ուղղակիորեն` հանրության և իրավասու մարդկանց ուշադրությունը բևեռելով առաջնահերթ լուծում պահանջող հարցերի վրա:

Համայնքի մասին հոգալը յուրաքանչյուրիս խղճի, հոգու ու սրտի գործն է: